Վերջին տարիներին նկատվում է, որ Գորիսի տարբեր շինությունների մուտքերի մոտ կառուցվում են թեքահարթակներ, սակայն դրանց մեծ մասը չի համապատասխանում ՀՀ քաղաքաշինության նախարարի շինարարական նորմերի մասին հրամանին։
Շինոլորտի որոշ պատասխանատուների խոսքով անհամապատասխանություններն էական չեն, սակայն այդ դեպքում ու՞մ համար են նախատեսված այն չափանիշերը, որոնք սահմանվել են տեղաշարժման սահմանափակ հնարավորություն ունեցող քաղաքացուն լիարժեք մասնակցելու հանրային կյանքին։
Հայտնի է, որ ընտրությունների քվեարկությունների անցկացման համար որպես տեղամասեր ընտրվում են հիմնականում կրթական հաստատությունները։ Որոշ դեպքում՝ առաջին հարկում գտնվելու և ցածր աստիճանի առկայության դեպքում տեղամասը անվասալյակով քաղաքացիների համար կարող է հասանալի լինել, սակայն տեղամասերը հիմնականում հարմարեցված չեն և սահմանափակ կարողություն ունեցող ընտրողները զրկվում են ընտրելու իրենց իրավունքից։